Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԻՊ-ի հայտարարությունը` «Հաց բերողի» մահվան կապակցությամբ

ՄԻՊ-ի հայտարարությունը` «Հաց բերողի» մահվան կապակցությամբ
16.03.2017 | 21:55

Մարդու իրավունքների պաշտպանը ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել.

«Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները:


Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ ցուցաբերվելու է խիստ հետևողականություն:


Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Արթուր Սարգսյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական, այդ թվում՝ ամենօրյա այցերի ընթացքում»:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ